Facebook-ին տարիներ են պետք սխալները շտկելու համար. Ցուկերբերգ
Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ամփոփել է տարին, նշելով, որ ընկերությունը շատ դժվարություններ է ունեցել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Սոցցանցը բախվել է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ընտրություններին հնարավոր միջամտությունը, ապատեղեկատվությունը, տվյալների արտահոսքը և այլն:
«Եթե անկեղծ լինենք, ապա այդ խնդիրների լուծման համար տարիներ են պահանջվում», – ընդգծել է Ցուկերբերգը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ընկերությունն իր գործունեության բարելավման մանրամասն պլաններ է մշակել: Facebook-ի ղեկավարը խոստովանել է, որ անցյալում դրան բավարար ուշադրություն չի դարձվել: