Գազի հարցը քննարկվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի և «Գազպրոմի» ղեկավարի միջև
Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ու ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են համագործակցության հարցեր ու մասնավորապես՝ 2019 թվականին Հայաստանին գազի մատակարարման հարցերը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմի» կայքը։
Քննարկումները վերաբերել են նաև Հայաստանի գազաֆիկացման ու գազի ստորգետնյա պահպանման ամբարների խնդիրներ։ Կողմերը հանգել են եզրակացության, որ պատրաստ են 2018-2019 թվականների աշուն-ձմեռ շրջանին։