Արգենտինայի նախկին նախագահը կոռուպցիոն գործով կկանգնի դատարանի առաջ
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշները, որը մեղադրվում է իր նախագահության օրոք տասնյակ միլիոնավոր դոլարների կաշառք ստանալու մեջ, դատարանի առաջ կկանգնի կոռուպցիոն գործով:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, Կիրշներին մեղադրանք է առաջադրվել տխրահռչակ «կոռուպցիոն նոթատետրերի» հետ առնչվող հանցավոր ցանցը ղեկավարելու մեջ: Կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներին գործարարների կողմից կաշառք վճարելու մասին բացահայտումներ են արվել նախարարության վարորդի հրապարակած ձայնագրությունների ֆոնին:
Հաղորդվում է, որ դատարանն ընդունել է դատավոր Կլաուդիո Բոնադիոյի խնդրանքը, որ ներկայում սենատոր Կիրշները նախադատական կալանքի տակ առնվի, սակայն նրա խորհրդարանական անձեռնմխելիությունը դա թույլ չի տալիս: Օրենսդրի անձեռնմխելիությունը թույլ չի տալիս կալանավորել նրան, սակայն չի արգելում հետաքննություն իրականացնել: