Հանրապետության հրապարակում ընթանում է ամանորյա համերգ-ներկայացում, կվառվեն տոնածառի լույսերը
Հանրապետության հրապարակում մեկնարկել է ամանորյա համերգ-ներկայացում, որի ընթացքում հանդիսավոր կերպով կվառվեն գլխավոր ու նոր տոնածառի լույսերը:
Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս տոնածառի լույսերը հանդիսավոր կերպով կվառի քաղաքապետը: Երևանի քաղաքապետարանից ավելի վաղ հայտնել էին, որ հարակից որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի: