Նեյմարը դրական է արձագանքել ՉԼ-ի վիճակահանությանը
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության մասին: Հիշեցնենք, որ փարիզյան թիմն այս փուլում մրցելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Ես դրական եմ արձագանքել վիճակահանության արդյունքներին: Երկու մեծագույն թիմերի մասնակցությամբ հիանալի հանդիպումներ են լինելու:
Մենք գիտենք «Մանչեսթեր Յունայթեդի» ուժեղ կողմերը: Այժմ թիմում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել, նշանակում է՝ կփոխվի նաև ՄՅՈւ-ի փիլիսոփայությունը:
Մրցակիցը կփոխվի, սակայն չի փոխվի ֆուտբոլիստների մակարդակը: Ես սիրում եմ մասնակցել նման հանդիպումների: Մենք ուրախությամբ ենք խաղալու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ»,- Նեյմարի խոսքը մեջբերել է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 12-ին, իսկ պատասխան խաղը՝ մարտի 6-ին: