Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ եւ ամրապնդվել, այդ թվում՝ տնտեսական ոլորտում:
Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Սաադ Հարիրիին քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: