Անկարայում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
Անկարայում արագընթաց գնացքի վթարի հետեւանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 9-ի, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Մեհմեթ Ջահիթ Թուրհանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հինգշաբթի առավոտյան վթարի է ենթարկվել Անկարայից Կոնյա ուղեւորվող արագընթաց գնացքը: Ուղիների վերահսկման լոկոմոտիվին բախվելու հետեւանքով ռելսերից դուրս են եկել գնացքի երեք վագոններ, ընդ որում՝ փլուզվել է հետիոտնային անցումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհվել է 7 մարդ, վնասվածքներ ստացել 46-ը:
«Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ 3 մեքենավարները և 6 ուղևորներ»,- լրագրողներին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը: