ՀՀԿ-ն այս ընտրություններում անկախ ամեն ինչից, կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարիներին. Փաշինյան
ՀՀԿ-ն այս ընտրություններում անկախ ամեն ինչից, կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարիներին՝ ազատ, արդար ընտրությունների պարագայում: Այս մասին «Իմ քայլը» դաշինքի շտաբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Մենք միշտ դա ենք ասել, որ եթե ՀՀ-ում լինեն օրինական ընտրություններ, ՀՀԿ-ն կամ չի հաղթահարի շեմը կամ կհաղթահարի դժվարությամբ: Այն ինչ մենք ասում էինք 18 տարի, այսօրվա իրականությունն ապացուցեց: Ի վերջո չմոռանանք, որ այսօր գյքուղապետերի ու համյնքապետերի 80 տոկոսը ՀՀԿ-ի ներկայացուցիչներ են: Պետական կառավարման համակարգի շատ մեծ մասը ՀՀԿ-ի ներկայացուցիչներ են եւ դրանով ամեն ինչ ասված է: Մենք այդ մարդկանց կադրային ջարդի, հետապնդումների չենք ենթարկել, վենդետաների չենք ենթարկել»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, ՀՀ քաղաքացիները մանդատ են տվել կոռուպցիայի դեմ պայքարին, եւ այդ պայքարը կշարունակվի, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ մենք լրջորեն կաշխատենք, եւ հակակշիռների մեխանիզմը կզարգանա: