Շարքային ՀՀԿ-ականները նեղացած են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ ՀՀԿ-ի մեծ մասն այնքան էլ կողմ չի եղել Վիգեն Սարգսյանի ցուցակը գլխավորելուն, և որ նա կարողանում է կառավարել միայն ցուցակի առաջին 10-15 հոգուն:
Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ում շատ են նեղացածները, ովքեր այս ընթացքում նույնիսկ քարոզչություն չեն արել: Իսկ պատճառն էլ այն է, որ այս ընթացքում իրենց ոչ ոք չի հանդիպել, չի ասել, թե ով ինչ պետք է անի:
Եվ նրանք դեմ են նաև, որ իրենք քարոզչություն անեն, սակայն խորհրդարան գնան մի քանի հոգի, ովքեր միայն զբաղված են ստատուսներ գրելով և տեսանյութեր տեղադրելով:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: