Ինչու է ոստիկանության աշխատակիցն այցելել է News.am-ի խմբագրություն
Այսօր ոստիկանության ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է News.am-ի խմբագրություն` ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելու:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրությունից:
«Խմբագրությունում նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է, գլխավոր խմբագրին հայտնել իր այցի նպատակը ու հանձնել թղթերը: Խմբագիրը բովանդակությանը ծանոթանալուց հետո ասել է, որ կխոսի իր իրավաբանի հետ: Վերջինիս հետ հեռախոսային խոսակցությունից հետո հրաժարվել է վերցնել թուղթը:
Ոստիկանության ծառայողի բացատրությունից հետո, որ, միևնույնն է, փոստով ուղարկելու է գրությունը, խմբագիրը նորից է զանգահարել իրավաբանին:
Իրավաբանները եկել են խմբագրություն, ծանոթացել գրությանը, ինչից հետո գլխավոր խմբագիրը ստորագրել է ոստիկանի օրինակը ու վերցրել գրության իր օրինակը:
Ոստիկանության ծառայողը դուրս է եկել խմբագրությունից ու հեռացել: