Կատարված է մեծ աշխատանք, որ ընտրությունները բարեհաջող և հանգիստ անցնեն․ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ավարտին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինիսկին պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ կատարված է մեծ աշխատանք, որպեսզի ընտրությունները բարեհաջող և հանգիստ անցնեն: Գումինսկին ընդգծել է, որ թեև ընտրությունների անցկացումը կազմակերպվել է սեղմ ժամկետներում, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողացել է պատշաճ իրականացնել իր գործառույթները:
«Լրատվամիջոցներում հավասար պայմաներ են ստեղծվել բոլոր քաղաքական ուժերի համար և այս մասով ոչ մի բողոք չի ստացվել: Դեկտեմբերի 9-ին մարդիկ կարող են գալ ընտրատեղամասեր և ազատ արտահայտել իրենց կամքը՝ ձայն տալով իրենց նախընտրած քաղաքական ուժին: Արվել է առավելագույնը, որպեսզի ընտրողները կարողանան կատարել ընտրողի իրենց պարտականությունները»,- ասաց Տիգրան Մուկուչյանը: