Առաքել Մովսիսյանը («Շմայսը») մեկնել է երկրից
News.am-ի տեղեկություններով՝ «Շմայս» մականունով հայտնի ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը երկրից մեկնել է։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Այգեկ գյուղի համայնքապետ Վարուժան Աբրահամյանը։
Գյուղապետի խոսքով՝ Մովսիսյանը ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ՝ Ամանորը դիմավորելու. «Ընտանիքով գնացել են Ամերիկա։ Խոսակցություններ կան, որ գնացել են Նոր տարին դիմավորելու։ Վերադառնալու են, պարզապես մեկնել են հանգստանալու․ կինը արձակուրդ է վերցրել»։
Հիշեցնենք, որ դեռ ամռանը Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 2 ժամ խուզարկություն էր կատարել՝ Մովսիսյան տանը հայտնաբերելով զենք-զինամթերք։ Դրանից որոշ ժամանակ անց նա ինքն ինքնակամ հանձնել էր իր անօրիանական զենքերը։