Վրաստանի խորհրդարանը Քութայիսից կտեղափոխվի Թբիլիսի
Վրաստանի խորհրդարանը հաստատել Է նորացված կանոնակարգը, որի համաձայն օրենսդիր մարմինը Քութայիսից (Իմերեթի տարածաշրջան) կտեղափոխվի Թբիլիսի: Ուղղումների օգտին քվեարկել են խորհրդարանում ներկայացված 150 պատգամավորներից 77-ը: Երկուսը դեմ են արտահայտվել՝ տեղեկացնում է Sputnik-ը։
Կանոնակարգում ուղղակիորեն ամրագրված է, որ խորհրդարանի գտնվելու վայրը Թբիլիսի քաղաքն է, և նշված է օրենսդիր մարմնի հին շենքի հասցեն, որտեղ 2012թ․ չէր կարելի լիագումար նիստեր անցկացնել: Ուղղումները ուժի մեջ կմտնեն Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ դեկտեմբերի 16-ին նշանակված պաշտոնակալման արարողությունից հետո:
Խորհրդարանը 2012թ․ Քութայիս էր տեղափոխվել Վրաստանի Սահմանադրության մեջ կատարված ուղղումների հիման վրա, որոնք մտցվել էին այն ժամանակ իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախաձեռնությամբ:
2017թ․ վերջին Վրաստանում ընդունվեցին Սահմանադրության նոր ուղղումներ, որոնց համաձայն երկրի գլխավոր օրենքում այլևս ամրագրված չէ, որ խորհրդարանը պետք Է նիստեր գումարի Քութայիսում: