ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսումը
Որևէ հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում հանգեցնում է այդ կերպ ձեռքբերված տեղեկությունների օգտագործման անթույլատրելիության: Այս մասին ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Պաշտպանի դիրքորոշումը երեկ վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման հրապարակման վերաբերյալ.
«ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար և երաշխիքների պահպանմամբ: Այս երաշխիքը տարածվում է ցանկացած անձի ու ցանկացած տեսակի հեռախոսային խոսակցության վրա»: