Բիլ Գեյթսը հրատարակել է 2018թ. լավագույն 5 գրքերի ցանկը
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր բլոգում հրապարակել է իր կարծիքով 2018թ. լավագույն 5 գրքերի անվանումները:
Գործարարը խորհուրդ է տվել ընթերցել Ջոն Կարեյրուի «Վատ արյուն» գիրքը, երկրորդ հորիզոնականում է Յուվալ Նոյա Հարարին և նրա «21 դաս XXI դարի համար» գիրքը:
Բիլ Գեյթսը խորհուրդ է տալիս ընթերցել նաև Էնդի Պադդիկոմբի «Մեդիտացիա և գիտակցություն գիրքը»:
Հնգյակը եզրափակել են Պոլ Շարեի «Ոչ ոքի բանակ» Տարու Վեսթովերի «Աշակերտուհին» գրքերը:
Բիլ Գեյթսը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ գիրքը կարող է լավ նվեր լինել: