ԵԺԿ նախագահը ՀՀԿ-ին հաջողություն է մաղթում ընտրություններին
Ցանկանում եմ արտահայտել մեր աջայկցությունը ԵԺԿ անդամ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որը հանդես է գալիս Եվրոպական Միության հետ սերտ գործակցության դիրքերից և որը հիրավի հանդիսացավ ԵՄ հետ նախորդ տարի կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաձեռնողը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընդառաջ տարածված հայտարարության մեջ նշել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը։
Հույս հայտնելով, որ նոր խորհրդարանը կշարունակի հետամուտ լինել ԵՄ հետ համաձայնագրից բխող բարեփոխումները իրականացնելու հարցում, Դոլը ասել է. «Իրավունքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մամուլի բազմազանությունն ու ազատությունը, ինչպես նաև արդար ու ազատ ընտրությունների անցկացումը Հայաստանում ժողովրդավարական հասարակության կայացման նախապայմաններն են»։