Ուսուցչուհուն աշխատանքից հեռացրել են Սանտա Կլաուսի գոյությունը հերքելու համար
Ամերիկյան Նյու Ջերսիի նահանգի Մոնտվիլ քաղաքի դպրոցի տնօրենությունը պաշտպանել է Սուրբ Ծննդի մանկական ակնկալիքները՝ աշխատանքից ազատելով այն ուսուցչուհուն, որն առաջին դասարանցիների հետ պարապմունքի ընթացքում բացահայտել է Սանտա Կլաուսի գոյության մասին առասպելը, հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Դասի ժամանակ նա աշակերտներին պատմել է, որ տոնածառի տակ նվերներն իրականում դնում են նրանց ծնողները: Ուսուցչուհին, ում անունը չեն հայտնում, ուսումնական հաստատության մշտական աշխատակիցը չէր. նա փոխարինում Էր հիմնական ուսուցչուհուն, որը չի կարողացել վարել դասը: Առաջին դասարանցիները լրջորեն են ընկալել ուսուցչուհու հայտնությունը. ոմանք, հեռուստաալիքի հաղորդմամբ, դասից դուրս են եկել արցունքներն աչքներին: