Կոկորինն ու Մամաևը մինչև փետրվարի 8-ը կալանավորված կմնան
Մոսկվայի Տվերի դատարանը «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի և կիսապաշտպան Պավել Մամաևի գործով հայցը բավարարել է:
Դատարանի որոշման համաձայն՝ ֆուտբոլիստները կալանավորված կմնան մինչև փետրվարի 8-ը: Այդ որոշումը վերաբերում է նաև երկու այլ ֆիգուրանտների՝ Կիրիլ կոկորինին և Ալեքսանդր Պրոտասևվսկուն:
Կոկորին եղբայրները, Մամաևը և Պրոտասևսկին մեղադրվում են Մոսկվայի կենտրոնում ծեծկռտուք կազմակերպելու համար: