Հայաստանի որոշ տարածքներում ձնախառն անձրև է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ձյան տեղումների պատճառով Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է:
Արթիկի, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում: Սիսիանի տարածաշրջանի Զանգեր և Թալին-Մաստարա-Լանջիկ հատվածներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: