18-ամյա ֆուտբոլիստը ցրտահարվել և մահացել է
Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի 18-ամյա կիսապաշտպան Ալեքսեյ Լոմակինին մահացած են գտել երեկ` դեկտեմբերի 3-ին: Նախնական փորձաքննության արդյունքներով՝ ֆուտբոլիստը մահացել է ցրտահարությունից, իսկ մահվանից որոշ ժամանակ առաջ ալկոհոլ է օգտագործել: Լոմակինի մայրը նշել է, որ մինչ այդ որդին «Տրոպիկամիդ» դեղամիջոց է օգտագործել, ինչից հետո դարձել է ոչ ադեկվատ: