Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ են կատարվել են: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից:
Ավարտած նկատելով Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանի ծառայությունն Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում` Հայր Սուրբը ծառայության է նշանակվել Վանորեից տեսչությունում` Վանորեից տեսչի իշխանության ներքո:
Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: