Երեք մեքենաների մասնակցությամբ վթար Ծարավ Աղբյուր փողոցում
Այսօր՝ դեկտեմբերի 3-ի առավոտյան վթար է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում: «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ սահել է և սկզբում հարվածել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ նաև 38 համարի երթուղու միկրոավտոբուսին: Վթարի հետևանքով տուժածներ չկան:
Ըստ նախնական վարկածի՝ վթարը տեղի է ունեցել փողոցի այդ հատվածում առաջացած մերկասառույցի պատճառով: Ասֆալտաշերտի տակ կամ փողոցին հարակից մասում կա վնասված ջրախողովակ, ինչի հետևանքով փողոցի այդ հատվածը ջրածածկ է եղել, իսկ առավոտյան՝ ցածր ջերմաստիճանի ժամանակ մերկասառույց է գոյացել: