Ռոբենը հայտնել է, թե երբ է լքելու Բավարիան
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, թե երբ է լքելու ակումբը:
«Սա իմ վերջին մրցաշրջանն է «Բավարիայում»: Այստեղ ես անցկացրել եմ հրաշալի 10 տարիներ»,- հոլանդացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Bild-ը:
Նշենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ է տեղափոխվել 2009 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբենը մասնակցել է 9 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: