Իմ արունը խմել ա. բացառիկ մանրամասներ «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետի սպանությունից
1in.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետի սպանության գործի քննությունը:
54-ամյա Մկրտիչ Պողոսյանը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքում կատարած դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 20-ն անց 40-ի սահմաններում Երևանի Վարդանանց փողոցում:
Տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը իր մեքենայի միջից հանել է որսորդական հրացանը ու, ծառայողական գործունեության կատարման հետ կապված, սպանելու դիտավորությամբ մեկ կրակոց է արձակել «Անելիք» բանկի իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ, 32-ամյա Հովհաննես Աթանյանի աջ թիկունքային շրջանին և տեղում սպանել է նրան:
Սպանվածը ծնունդով Շիրակի մարզից էր, նախկին դատավոր Լեռնիկ Աթանյանի որդին, երկու անչափահաս երեխաների հայր:
Ըստ գործի նյութերի՝ Մկրտիչ Պողոսյանը մի քանի տարի շարունակ գույքային վեճ է ունեցել «Անելիք» բանկի հետ: Նա մի քանի հանդիպում է ունեցել տուժող Հ. Աթանյանի հետ: Հերթական մերժողական պատասխանը ստանալով բանկի իրավաբանական ու խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետից՝ Մկրտիչ Պողոսյանը վճռել է կյանքից զրկել նրան:
Մի քանի ժամ անց նա որսորդական հրացանից կրակել ու սպանել է Հ. Աթանյանին:
Մանրամասները սկբնաղբյուր կայքում: