ՀՀ-ն շատ տարօրինակ է արձագանքում այն իրավիճակներում, երբ դրանք վերաբերում են Ռուսաստանին. Բաբուխանյան
ԱԺ նիստում ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանն այսօր անդրադարձել է ԵԱՏՄ կազմում Հայաստանի դիրքորոշումներին՝ մտահոգություն հայտնելով, թե մեզ համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել:
«Մենք չենք հասկանում, երբ ՀՀ-ն շատ տարօրինակ է արձագանքում այն իրավիճակներում, երբ դրանք վերաբերում են Ռուսաստանին, և շատ մեղմ է արձագանքում, երբ, ասենք, ամերիկացի պաշտոնյաները մեզ կոչ են անում հրաժարվել մեր տրադիցիոն մտածելակերպից կամ մեր ազատագրված տարածքներից Արցախում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է անընդհատ կոնֆրոնտացիայի մեթոդով գնում երկխոսությունը մեր գործընկերների հետ, որոնք կազմում են ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի կորիզը»,-մասնավորապես ասել է Հայկ Բաբուխանյանը՝ կառավարությանը կոչ անելով դադարեցնել ՀՀ-ի գործընկեր երկրների նկատմամբ հակասությունների քաղաքական գիծը: