Instagram-ը կջնջի ոչ հավաստի հավանումները, բաժանորդագրություններն ու մեկնաբանությունները
Instagram-ի վարչակազմը մտադիր է մի շարք միջոցներ ձեռնարկել հատուկ գործառույթների օգտագործման դեմ պայքարելու համար, որոնք թույլ են տալիս ավտոմատ կերպով թողնել մեկնաբանություններ, հավանումներ և բաժանորդագրվել այլ հաշիվներին՝ գրում է tass.ru-ն:
«Վերջերս մենք տեսնում ենք, որ կողմնակի գործառույթները օգտագործվում են արհեստականորեն ավելացնելու համար հաշիվների լսարանը»,- ասել է Instagram-ի ներկայացուցիչը: Նա շեշտել է, որ նման գործողությունները հակասում են սոցիալական ցանցի կանոններին, և վարչակազմը խոստացել է դադարեցնել դրանց գործունեությունը:
«Այսօրվանից մենք սկսում ենք ջնջել ոչ հավաստի հավանումները, բաժանորդագրություններն ու մեկնաբանությունները»,- ասել է ծառայության աշխատակիցը: