Դավիթ Տոնոյանին Քեմփ Մարմալ ռազմաբազայում դիմավորել են այնտեղ ծառայող հայ խաղաղապահները
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ժամանել է Մազարի Շարիֆ՝ Քեմփ Մարմալ ռազմաբազա։ Հենց այստեղ են իրենց ծառայությունը կատարում հայ խաղաղապահները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Դավիթ Տոնոյանին դիմավորել է ռազմաբազայի հրամանատար, գերմանական բանակի գեներալ Կլաֆֆուս Գերհարդը։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով գտնվում է Աֆղանստանում։