Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկի լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. նոյեմբերի 21-ին Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում:
Այս մասին հայտնում են ոտիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: