Վարչապետ դառնալուց Փաշինյանը 70 տոկոսով սահմանափակել է իրեն ուղեկցող կորտեժը
Հայաստանի վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը 70 տոկոսով սահմանափակել է իրեն ուղեկցող կորտեժը, քանի որ Երևանում «հայ-հարայ-հուրույ»-ով տեղափոխվելու կարիք չի տեսել։ Այս մասին Փաշինյանն ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։
«Երկրի ղեկավարի ուղեկցությունը հանվել է, բայց պարզվել է, որ տասնյակ այդպիսի ուղեկցումներ կան։ Հարց՝ իսկ ինչո՞ւ, եթե երկրի վարչապետինը չի ապահովում պետավտոտեսչությունը, ինչո՞ւ պետք է ուրիշներինն ապահովի», – ասաց Փաշինյանը։