Հայ աստղագետի գլխավորությամբ գտնվել է «Երկրորդ Արևը»
Աստղագետների միջազգային թիմը, ով գլխավորում է Աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների ինստիտուտի (Պորտուգալիա) հետազաոտող Վարդան Ադիբեկյանը, նոր աստղ են նկատել, որ իր նկարագրով հիշեցնում է Արևին:
Հեազոտման ընթացքում նոր մեթոդ է կիրառվել արևային հազարավոր աստղերի «քույր և եղբայրների» համար, որոնք գտնվում են այն աստղաբույլի մեջ, որտեղ է նաև Արևը, մոտ 4.6 միլիարդ տարի առաջ:
Արդյունքում վերցվել է մեկ օբյեկտ, որը ստացել է HD186302 անվանումը, օբյեկտի տարիքը (4,5 միլիարդ տարեկան) և քիմիական պարամետրերը ամբողջության նման են Արևին:
«Մենք փնտրում էինք աստղեր, որոնք իրենց կազմով մոտ կլինեին Արևին: Այս նոր տվյալները թույլ կտան, որ մենք պարզենք՝ երբ և որտեղ է ձևավովորվել Արևը», - ասել է Վարդան Ադիբեկյանը Phys.org-ին տված հարցազրույցում:
Գիտնականները նաև պլանավորում են «նոր Արևի» շուրջը փնտրել մոլորակներ, նրանք չեն բացառում, որ նոր գտնված մոլորակի շուրջ կարող են պտտվել Երկիր մոլորակի նման մոլորակներ: