Բողոքի ակցիա ընդդեմ Կենդանաբանական այգու տնօրենի
Առավոտից Երևանի կենդանաբանական այգու մուտքի մոտ հավաքվել է տնօրեն Ռուբեն Խաչատրյանից դժգոհ բազմություն՝ պահանջելով տնօրենի հրաժարականը:
«Կար ժամանակ, որ մենք նրան հորդորում էինք, խորհուրդներ էինք տալիս, բայց իր գրպանի փողը որ շատացավ, սկսեց ոչ մեկի բանի տեղ չդնել, բոլորին վերևից նայել: Ինքն ասում է՝ թող օգնեին արջին: Բայց երբ խնամողը տեսել է, որ արջին գզզում են ՝ էդ ո՞ր խնամողը կարող է մտնել արջին օգնել, թող ինքը մտներ, օգներ, բաժաներ: Խնամողը փորձել է ինչ-որ ձայներ հանել»,- պատմել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: