Երևանում թալանել են «Սևան» ՔԿՀ բաժնի պետի մեքենան
Նոյեմբերի 18-ին Երևանում ավտոմեքենաների գողության դեպքեր են գրանցվել. Արաբկիր վարչական շրջանում՝ Ն. Զարյան փողոցի 24/ա շենքի բակում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են նույն փողոցի բնակիչ, 21-ամյա Սահակ Քոսյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի ՏA 001 AK համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված գողության փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նույն օրը Շենգավիթ վարչական շրջանում անհայտ անձը կամ անձինք Արտաշիսյան փողոցի թիվ 41 շենքի բակում կոտրել են Երևան քաղաքի Նիզամի փողոցի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Կարապետյանին պատկանող Opel մակնիշի 34 QC 362 համարանիշի ավտոմեքենայի սրահից կողացել են պայուսակը, որի մեջ եղել են բանալիներ եւ վարսահարդարիչ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում՝ որպես բաժնի պետ: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: