Ամերիկացին 93 տարեկանում միջնակարգ կրթության դիպլոմ է ստացել
Թենեսի նահանգի Ռեդ-Բենք քաղաքի բնակիչ Սթեն Սթենսիլը 93 տարեկանում միջնակարգ կրթության դիպլոմ է ստացել։ 1941թ․ դեռևս դպրոցական Սթենը պատերազմ է մեկնել և չի կարողացել ավարտել դպրոցը՝ գրում է eg.ru-ն։
Սթեն Սթենսիլը ծառայել է ավիակիր ռազմանավի վրա։ Պատերազմի ավարտից հետո նա որոշել է չդիմել դպրոց՝ դիպլոմ ստանալու համար, և սկսել է աշխատել։
2018թ․ ամռանը վետերանի հետ տեղական հեռուստաընկերության հարցազրույցից պարզվել է, որ նա չունի միջնակարգ կրթության վկայական։ Այդ մասին իմացել է շրջանի դատավոր Համիլթոնը։ Հենց նա էլ միջնորդել է, որ ծերունին ստանա բաղձալի վկայականը։