Կողոպտիչները սպանել են 106-ամյա բրազիլուհուն 8 դոլարի համար
Կողոպտիչները սպանել են բրազիլական Մարանյան նահանգի Ֆեյրա Նովա քաղաքի 106-ամյա բնակչուհուն, հաղորդում է Daily Mail-ը:
Կողոպտիչները մետաղյա տանիքում անցք բացելով ներթափանցել են Անտոնիա Կոնսեյսաո դա Սիլվայի տուն, երբ նա քնած էր բազմոցին, իսկ թոռը գնացել էր երեկույթի:
Չարագործները ծեծում են կնոջը՝ դրամի տեղն իմանալու հույսով և արդյունքում խեղդում են նրան՝ տանելով ութ դոլար:
Անտոնիա Կոնսեյսաո դա Սիլվան հայտնի էր քաղաքում: Մայրերի օրվա առթիվ, որը Բրազիլիայում տոնում են մայիսին, նա հեռուստատեսությանը հարցազրույց էր տվել: