Ո՞վ կփախարինի «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ դե Խեային
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է թիմի դարպասապահ Դավիդ դե Խեային փոխարինել «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդով, եթե իսպանացին որոշի լքել ակումբը:
The Sun-ը հայտնում է, որ «կարմիր սատանաները» մտադիր են նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին, բայց դարպասապահը մերժել է ակումբին` վերջին ժամանակներում թիմի վատ ելույթների պատճառով:
28-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականի ամռանը:
ՄՅՈւ-ի ղեկավարները ծրագրում են գնել Պիկֆորդին, եթե Դե Խեան այդպես էլ նոր պայմանագիր չստորագրի ակումբի հետ: Մանչեսթերցիները 24-ամյա դարպասապահի համար պատրաստ են վճարել 67.5 մլն եվրո: