Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը կանցկացվի Պորտուգալիայում
Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում կայացել է Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ Իտալիա-Պորտուգալիա հանդիպումը: Հավաքականները հաղթողին չեն որոշել՝ 0:0:
Այս արդյունքի շնորհիվ Պորտուգալիան ապահովել է իր տեղը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում, ինչը նշանակում է, որ հենց Պորտուգալիան հունիսին կհյուրընկալի մրցաշարի եզրափակիչ փուլը:
Սպասվում է, որ ՈւԵՖԱ-ն Պորտուգալիային մրցաշարը հյուրընկալող երկրի կարգավիճակում պաշտոնապես կհաստատի դեկտեմբերի 3-ին. հենց այդ օրն է կայանալու Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Պորտուգալիայի հետ Ազգերի լիգայի եզրափակիչ փուլին մասնակցելու են A լիգայի խմբերի առաջին հորիզոնականները զբաղեցրած հավաքականները: