Երևան, 28.Մարտ.2024, 00:00 |
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո...

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:

Առավոտյան Նորին Սրբությունն ուղեկցությամբ Նովոսիբիրսկի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և հայրապետական շքախմբի անդամների ժամանել է եկեղեցի, ուր ազգային տարազներով երիտասարդներ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մատուցել են ավանդական աղ ու հացը: Այնուհետև եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Բեկնազարյանը ներկայացրել է դեռևս 2008 թվականին հիմնադրված տաճարի կառուցման պատմությունը, քարոզչական-կրթական գործունեության իրականացման համար ստեղծված պայմանները:

Եկեղեցու օծման արարողությանը ներկա են եղել Նովոսիբիրսկի նահանգապետը, Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնը, թեմի հոգևոր սպասավորներ, քրիստոնեական և այլ կրոնական հարանվանությունների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և մարզի տարբեր ծայրերից այս ուրախալի առիթով ժամանած բազում հայորդիներ:

Հոգեպարար արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, առընթերակցությամբ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարել է եկեղեցու օծման արարողությունը` նորակառույց տաճարը կոչելով Սուրբ Աստվածածնի անունով:

Այնուհետև Հայոց Հայրապետն իր հայրական պատգամն ու օրհնությունն է բերել Նովոսիբիրսկի հայ համայնքի կյանքում կարևոր այս տոնախմբության մասնակիցներին:

«...Տոն է այսօր, քանզի բացվեցին Աստծո տան դռները, որտեղ մեր ժողովրդի զավակունք Արարչի հետ հաղորդակցությամբ Տիրոջն են ներկայացնելու իրենց աղոթքն ու խնդրանքները, իրենց գոհաբանությունը: Մեր ժողովուրդը հազարամյակների իր պատմության ընթացքին բազում փորձություններ ու դժվարություններ կրեց, վերապրեց Հայոց Ցեղասպանությունը, հարություն առավ և հարատևեց իբրև ստեղծագործ ժողովուրդ, որովհետև փարվեց իր Եկեղեցուն, որը մշտապես խնամել, միավորել, ներշնչել և առաջնորդել է հայոց ազգին փրկության ճանապարհով:

Հավատքն է մեր զորության աղբյուրը, հավատքով ենք մենք միաբան, հավատքով ենք մենք հաղթական: Արդարև, անհնար է ոչնչացնել մի ժողովրդի, որը կերտել է հարուստ հոգևոր արժեհամակարգ, մի ժողովրդի, որը չի վարանել երբեք իրեն զոհաբերել հանուն Աստծո և հայրենիքի: Մեր ժողովուրդը քրիստոնեական հավատքով լուսավորված իր լինելիության ողջ ընթացքում ձգտել է իր կյանքը խարսխել Ավետարանի պատվիրանների վրա` իր շուրջբոլորը լցնելով հոգևոր արժեքներով, որոնք այսօր, անտարակույս, համամարդկային մշակույթի հարուստ ժառանգության մաս են կազմում:

Ճշմարիտ է ասված՝ ով մոռանում է իր պատմությունը, զուրկ է ապագայից և անխուսափելիորեն դատապարտված է կորստյան: Այս գիտակցությամբ ռուսաստանաբնակ հավատավոր մեր զավակները կառուցեցին եկեղեցիներ, հաստատեցին դպրոցներ, նվիրվեցին հոգևոր կյանքի վերարթնությանը, որպեսզի ամուր պահեն առ Աստված հավատը և իրենց զավակներին հաղորդ դարձնեն ազգային, հոգևոր մեր դարավոր անանց արժեքներին», - ասել է Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը խոսել է Ռուսաստանում տարբեր ազգությունների և կրոնների, նրանց ավանդությունների ու սովորույթների հանդեպ տիրապետող հարգանքի մթնոլորտի մասին` անդրադառնալով այն իրողությանը, որ ռուսաստանաբնակ հայորդիները ևս իշխանությունների հոգածու ուշադրության շնորհիվ, նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու եղբայրական և ջերմ վերաբերմունքի պայմաններում հնարավորություն ունեն Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի խնամակալության ներքո լիարժեքորեն կազմակերպելու իրենց ազգային-հոգևոր կյանքը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր հորդորն է ուղղել հայորդիներին`շարունակելու ավետարանական սիրո պատգամով արարել և զորացնել ազգային-եկեղեցական կյանքը, ապրել որպես արժանապատիվ ու օրինապահ քաղաքացիներ և իրենց օգտաշատ գործունեությամբ հավելել նաև փառքը մեր ժողովրդի:

Եկեղեցու օծման առիթով Նորին Սրբությունն իր բարձր գնահատանքն է բերել Նովոսիբիրսկի մարզային և քաղաքային իշխանություններին հայ համայնքի նկատմամբ դսրևորած մշտական ուշադիր վերաբերմունքի համար:

Հայոց Հովվապետն իր բարեմաղթանքներն ուղղել է միտրոպոլիտ Տիխոնին` նրա ներկայությունը նկատելով իբրև խոսուն վկայություն Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա եղբայրական ջերմ կապերի:

Նորին Սրբությունը իր օրհնությունը և բարձր գնահատանքն է բերել թեմակալ առաջնորդին և թեմի հոգևոր դասին, ովքեր նախանձախնդրորեն ծառայում են ի խնդիր Ռուսաստանի Դաշնությունում մեր ժողովրդի հոգևոր կյանքի շինության ու պայծառության:

Նովոսիբիրսկի մարզում բնակվող հայորդիներին Վեհափառ Հայրապետը մաղթել է Բարձրյալի ամենառատ ողորմությամբ խաղաղություն և բարօրություն` աղոթելով, որ ոչ մի դժվարություն և փորձություն չշեղի նրանց՝ հավատն ու սերը, ազգային սրբությունները պահպանելու սրբազան ձգտումից, իրենց շուրջը գեղեցիկն ու բարին արարելուց:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Երկնավորին Իր մշտական օրհնության ներքո առաջընթացի ու պայծառության մեջ պահել ու պահպանել Նովոսիբիրսկի մարզը և նրա բարեսեր բնակիչներին, ամուր ու անսասան բարեկամություն պարգևել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին:

Արարողության ավարտին Նորին Սրբությունը նորաօծ տաճարին ընծայել է Սուրբ Ծննդյան սրբապատկեր, իսկ նորակառույց եկեղեցու բարերար, Նովոսիբիրսկի հայ համայնքի ղեկավար Կոլյա Կուլիջանյանին շնորհել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան: Հայրապետական օրհնության գրեր են հանձնվել նաև եկեղեցու կառուցմանը իրենց աջակցությունը բերած մի շարք անձանց:

Նորին Սրբությունը Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնին ընծայել է պանակե` առիթ ընծայելով վերջինիս իր շնորհավորանքները, ջերմ զգացումներն ու բարեմաղթանքներն ուղղելու ներկաներին մարզի հայ համայնքի կյանքում կարևոր այս իրադարձության առիթով:

Արարողությունն ամփոփվել է Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով, որից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել եկեղեցու շրջափակում հավաքված ժողովրդին` բոլորին ընծայելով խաչեր` ի նշան Սուրբ Էջմիածնի օրհնության:

Նույն օրը ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Նովոսիբիրսկի նահանգապետի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն:

Վեհափառ Հայրապետի այցը Նովոսիբիրսկ եզրափակվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ առանձին հանդիպմամբ, որտեղ վերստին Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հորդորներն է բերել հայորդիներին:

դիտվել է 574 անգամ
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan