Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը նշում են ամուսնության տարեդարձը
Այսօր հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit և Initialized Capital ընկերությունների հիմնադիր Ալեքսիս Օհանյանը նշում են ամուսնության մեկ տարին: Այս ընթացքում նրանք դուստր են ունեցել՝ Օլիմպիան, որի լուսանկարները պարբերաբար հայտնվում են Ալեքսիսի ու Սերենայի միկրոբլոգերում։
Ամուսինները սոցիալական ցանցերում գեղեցիկ շնորհավորանք են հղել միմյանց հարսանիքի օրվա կապակցությամբ։ Ալեքսիսն իր Instagram-ում հարսանեկան լուսանկար է հրապարակել, որը Սերենայի հետ պարից հատված է։
«365 օր անց։ Մենք դեռ պարում ենք։ Շնորհավոր երջանիկ օրվա կապակցությամբ, դեռ շատ ու շատ նման օրեր են սպասվում առջևում»,- մեկնաբանել է Ալեքսիսը լուսանկարը։
Իսկ Սերենան իր էջում համատեղ լուսանկար է հրապարակել և գրել.
«Անցավ մեկ տարի, առջևում մի ամբողջ կյանք կա»: