Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի: Ցույցի մասնակիցները պահանջում են նրա հրաժարականը:
Ըստ աշխատակիցների՝ տնօրենը, չլինելով ոլորտի մասնագետ, բազում սխալներ է թույլ տվել: Նրանք դժգոհում են տնօրենի գործելաոճից: Ըստ նրանց՝ Ռուբեն Խաչատրյանը կենդանասեր չէ և ոլորտին չի տիրապետում: