Հույս ունեմ՝ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Փաշինյանի՝ այսօրվա բարձր վարկանիշն է. Վիգեն Սարգսյան
Ես մեծ հույս ունեմ, որ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի այսօրվա բարձր վարկանիշն է։
Այս մասին «Հ2» ՀԸ տված հարցազրույցում ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: «Ուզում եմ հավատալ, որ այդ որոշումը կայացվել է անմիջապես Երևանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո»,-ասել է Վիգեն Սարգսյանը։
Ըստ նրա՝ դրա այլընտրանքը շատ ավելի մտահոգիչ կարող է լինել. «Եթե դա արվում է «հապճեպ մեծամասնություն» ձևավորելու և ամենատարբեր խնդիրներում որոշակի լուծումներ առաջարկելու նպատակով, այնպիսի լուծումներ, որոնք կարող էին անընդունելի լինել այսօրվա խորհրդարանում ներկայացված ուժերի համար` լինի դա արտաքին քաղաքականության հարցերում, Արցախի հիմնահարց, ներքին բարեփոխումների խնդիրներ և այլն։
Եթե այս հապճեպությունը և գործընթացի արագացումը կապված է միայն բարձր վարկանիշի հետ, դա չարիքների փոքրագույնն է»: