Մեկնարկել է Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը
Մեկնարկել է նոր ձևավորվող Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը։
Այսօր՝ նոյեմբերի 16–ին, կայացած նիստին մասնակցել է 35 անդամ, որից 8-ը առաջադրվել է հանձնաժողովի նախագահի թեկնածու:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ազատամարտիկ-զինագործ, ՀՀ ոտիկանության պաշտոնաթող գնդապետ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Վետերանների խորհրդի նախագահ Գեղամ Օհանյանը: