Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի 400 աշակերտի ծնողները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Բաց նամակով ծնողները պահանջում են հետաքրքրվել իրենց դպրոցի ջեռուցման խնդրով: Նամակում աշակերտների ծնողները մանրամասն ներկայացրել են դպրոցի կաթսայատան վթարային վիճակն ու նշել, որ խնդիրը նոր չէ, որ առաջացել է:
2000 թվականին շահագործված նոր դպրոցում կաթսայատունը, սակայն, հանձնվել է կիսասարքին վիճակով: Հիմա, երբ ջեռուցման սեզոնը սկսվել է, դպրոցի տնտեսվարը հրաժարվում է շահագործել կաթսայատունը շմոլ գազի արտահոսքի պատճառով:
Բաց նամակը ստորագրել են դպրոցի աշակերտների բոլոր ծնողները՝ ակնկալելով վարչապետի պաշտոնակատարի ուշադրությունը խնդրի նկատմամբ: