Apple-ը ֆիլմարտադրությամբ կզբաղվի
Apple ընկերությունը մտադիր է ֆիլմեր նկարահանել և արդեն համաձայնագիր է կնքել A24 ընկերության հետ, որը աշխատում է այս ոլորտում: Այս մասին հաղորդում է CNBC հեռուստաալիքը,- գրում է life.ru-ն:
Նշվում է, որ սկզբնական շրջանում կորպորացիայի կողմից արտադրված ֆիլմերն ու շոուները անվճար կլինեն: «Խնձորականները» այս քայլին են գնացել, լսարանի վստահությունը ձեռք բերելու համար:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: