Տղան շարժասանդուղքից հրել է սայլակը, որտեղ գտնվում էր նրա փոքր եղբայրը (տեսանյութ)
Փոքրիկ տղան Խանտի-Մասսիյսկի ինքնավար մարզի առևտրի կենտրոններից մեկում շարժասանդուղքից հրել է սայլակը, որտեղ իր կրտսեր եղբայրն էր: Միջադեպի տեսանյութը հայտնվել է «Վկոնտակտե» սոցիալական ցանցում:
Կադրերում երևում է, թե ինչպես է տղան միտումնավոր կերպով շարժասանդուղքից հրում սայլակը:
Ինչպես պատմել է միջադեպի ականատեսներից մեկը, երեխան կոտրել է գլուխը և կորցրել գիտակցությունը: Առևտրի կենտրոնի այցելուները շտապօգնություն են կանչել և երեխան հոսպիտալացվել է:
Տղաների մայրը դեպքի վայչ է վազել տեղի ունեցածից ընդամենը 5 րոպե անց: Վկաների խոսքերով, նա սկսել է աղմուկ բարձրացնել և բռունցքներով ծեծել է մեծ տղային: Այժմ ոստիկանությունը ուսումնասիրում է առևտրի կենտրոնում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները: Եթե ապացուցվի, որ կինն իր երեխաներին անուշադրության է մատնել, նա կտուգանվի: