Տղան կարկանդակով ամուսնության առաջարկ է արել և չի մերժվել
Տղան առաջարկություն է արել իր թմբլիկ ընկերուհուն՝ մատանին դնելով թխվածքաբլիթի մեջ:
Մեխանիկը խոստովանել է, որ այդ պահին շատ էր անհանգստանում և քաղցած էր, սակայն մոտակայքում խմորեղենի խանութ հայնտնաբերեց:
Ռեբեկա Ինգլիշի բոլոր տեսակի ֆանտազիաները, թե ինչպես է իր ընկերը իրեն ամուսնության առաջարկ անելու, հոդս ցնդեցին, երբ դա վերջապես տեղի ունեցավ: Ամենագլխավոր հարցը տղան տվել է Նյուքասլում անցկացվող խմորեղենի փառատոնին:26-ամյա մեխանիկ Թոնի Բրաունը ծնկի է եկել և ընկերուհուն մեկնել...կարկանդակ,, որի մեջ արդեն դրված էր մատանին, հաղորդում է The Sun- ը:
Զարմացած աղջիկը համաձայնել է, և իրենց նշանադրությունը նրանք հենց այստեղ նշել են տորթով: