ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը ՀՀ իշխանությանը կոչ արեց ապահովել կրոնական ու սեռական փոքրամասնությունների անվտանգությունը
Պետական միջոցներ ստանալու համար ՀԿ-ների համար հնարավորությունները շատ փոքր են: Այս մասին Երևանում այսօր հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն` նշելով, որ ՀՀ-ն պարտավորություն ունի միջազգային հանրության առաջ` ապահովել պետական միջոցների հասանելիություն ՀԿ-ների համար:
Միաժամանակ, Կլեման Նյալեցոսի Վուլեն մտահոգություն է հայտնել, որ սահմանափակ հնարավորություններ ունեն փոքրամասնություններին ներկայացնող ՀԿ-ները: Մասնավորապես, ՀՀ-ում դժվարություններ ունեն կրոնական և սեռական փոքրամասնություններին ներկայացնող կազմակերպությունները, նրանք պարբերաբար վտանգի են ենթարկվում ռիսկային խմբեր ներկայացնող կառույցների կողմից:
Այս առումով, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը ՀՀ իշխանությանը կոչ է արել ապահովել փոքրամասնությունների անվտանգությունը: