Կինը սպանել է ամուսնուն տանը վատ վերանորոգում անելու համար
Լաբիտնանգի քաղաքում մի կին սպանել է իր ամուսնուն տանը վատ վերանորոգում անելու համար: Այս մասին հայտնում է շրջանի դատարանը:
Ընտանեկան հակամարտությունը տեղի է ունեցել սեպտեմբերին, երբ ամուսնինները ալկոհոլի մեծ չափաբաժին են օգտագործել և վեճ է բռնկվել տան վատ վերանորոգման համար, որը արել էր ամուսինը:
Կինը, օգտագործելով տնտեսական դանակը, հարված է հասցրել ամուսնու կրծքավանդակի շրջանում: Գիտակցելով հանցանքը՝ կինը զանգահարել է շտապ օգնություն, որն էլ իր հերթին տեղեկացրել է ոստիկանությանը:
Հարցաքննության ժամանակ կինը չի ընդունել իր հանցանքը: Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: