ԿԸՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավիրեց 2 միջազգային կազմակերպության
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավիրեց երկու միջազգային կազմակերպության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԿԸՀ-ն այս մասին որոշում կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում:
«ԿԸՀ-ում ստացվել է երկու օտարերկրյա կազմակերպություններից դիմում, որոնցով վերջիններս խնդրել են ԿԸՀ-ին հավատարմագրվելու որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ: Նշված դիմումներից մեկը ներկայացվել է «Ազատություն և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն» օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից, մյուսը` «Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց» օտարերկրյա հասարակական կազմակերպությունից: Նշված կազմակերպությունն ունի ընտրական գործընթացները դիտարկելու փորձառություն»,- նշեց Մուկուչյանը:
Նիստի ընթացքում ԿԸՀ-ն նաև իրականացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում ԱԺ խմբակցությունների կողմից նշանակվող նախագահների ու քարտուղարների վիճակահանությունը: