Ի՞նչ է փոխվել Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մեջ
Ալումյանը հայտնեց, որ իրավական որակումը չի փոխվել, երկրորդ նախագահին ինչ հոդված ու գործողություններ մեղսագրվում էին, դարձյալ մեղսագրվում են:
«Մեղադրանքի մեջ բառերի քանակն է փոխվել, ահագին ավելացել են բառերը, ուրիշ ոչ մի փոփոխություն չեմ նկատել: Ըստ իս՝ ոչ մի փոփոխություն, բացի բառերի քանակից, այնտեղ տեղի չի ունեցել»,- ասաց նա:
Ալումյանն ասաց, որ օրենքը ժամկետ չի սահմանել, թե Վերաքննիչ դատարանը երբ պետք է քննի գործը: ՄԻԵԴ դիմելու հիմքերի ու պատճառների մասին խոսելով՝ փաստաբանը նշեց, որ կարծում են՝ այս պահին իրենց իրավական պաշտպանության արդյունավետ միջոց Հայաստանում չկա:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկել է նոր քննության:
Վճռաբեկ դատարանը հրապարակել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով վճիռը: Դատարանը՝ Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ, որոշել էր ՀՀ գլխավոր դատախազի բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ երկրորդ նախագահի պաշտպանների վճռաբեկ բողոքը` մերժել: