Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդու սպանության մեջ մեղադրվողն ազա՞տ կարձակվի
Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդու` Անդրանիկ Հակոբյանի գործով շուրջ մեկ տարի տեւող դատավարությունն ամեն անգամ հետաձգվում է արհեստական պատճառներով: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի փաստաբան Ռուստամ Խաչատրյանը.
- Ըստ էության, արդեն երկու տարի է պաշտպանյալս կալանքի տակ է, իսկ մեկ տարուց ավել դատավարությունն այդպես էլ մի օր նորմալ չընթացավ: Կա՛մ միջադեպեր են գրանցվում ու հետաձգվում է, կա՛մ էլ դատավոր ու փաստաբաններ են փոխվում: Նորից հետաձգել են նիստը, թե երբ կկայանա, դա էլ դեռ տեղյակ չենք: Հաջորդ նիստին միջնորդելու եմ, որպեսզի գոնե գրավով կամ ստորագրությամբ փոխվի պաշտպանյալիս խափանման միջոցը: Մնում է մենակ նիստի օր նշանակվի: